Մինչև եկա հայտարարություն անելու, բանը բանից անցավ. Նապոլեոն Ազիզյան
«Ես ոչ մեկի խաղալիքը չեմ, ամեն մարդ ինքը գիտի՝ ոնց քվեարկի»,-Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն՝ անդրադառնալով այսօր «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քվեարկության ժամանակ խորհրդարանում առաջացած իրարացմանը։ «Ես գնացի, քարտուղարությանը տեղյակ պահեցի, որ չէի քվեարկել, ձեռքս ուղղակի կպավ։ Ասացին՝ գնա հայտարարություն արա, որ չես քվերակել, մինչև եկա, էդ թեման փակեցին, պրծավ», – ասաց նա։
Հարցին, թե ինչպես է կպել կոճակին, որ վերջինս արձանագրել է դեմ քվեարկություն, Ազիզյանն ասաց. «Լուռ ծիծաղալով էլ՝ ոնց կպա։ Ես ոչ մերոնց խաղալիքն եմ, ոչ «Ելքի», ոնց ուզենամ, կքվեարկեմ, տենց էլ կասեմ։ Ես քվեարկությունից հետո տեսա աժիոտաժը, գնացի քարտուղարություն, մինչև եկա հայտարարություն անելու, բանը բանից անցավ։ Հիմա էլ եսիմ ինչ են դարձրել», – նկատեց պատգամավորը։