Բողոքել է օլիգարխը. ”սարքում է՛՛
Henaran.am-ի տեղեկություններով “Գրանդ Հոլդինգի” սեփականատեր Հրանտ Վարդանյանը ՀՀ վարչապետին տեղյակ է պահել իր ընկերություններից մեկի՝ “Գրանդ Քենդիի” շուրջ “սարքվող” գործերից: Նշենք, որ մամուլում հրապարակումներ եղան, որ “Գրանդ Քենդիի” արտադրանքի մեջ որդ կա, ինչը հերքվել էր սննդի անվտանգության պետական տեսչության կատարած ուսումանսիրություններից հետո:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, Հրանտ Վարդանյանը վարչապետը խնդրել է կարգի հրավիրել իր ընկերության անունը անվանարկող օլիգարխին, այլապես ինքն էլ կշարժվի նույն ձեռագրով: Հրանտ Վարդանյանը նշել է, որ որդը գցում են իր արտադրանքի մեջ եւ ստահոդ տեղեկություններ տարածում:
Ում է կասկածում Հրանտ Վարդանյանը, մեր աղբյուրներն առայժմ անուններ չեն տալիս: Վարչապետը խոստացել է խոսել “կարգազանց” գործարարի հետ: