ԵՄ-ն պատրաստ է օժանդակություն տրամադրել ՀՀ-ին ընտանեկան բռնությունների հարցում
ԵՄ-ն պատրաստ է օժանդակություն տրամադրել ՀՀ-ին ընտանեկան դեմ բռնությունների օրինագծի կյանքի կոչման համար: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահ Սաջադ Քարիմը։ «Մենք կարևորում ենք, որպեսզի վերջին հաշվով օրենսդրությունն ապահովի տուժածների պաշտպանությունը։ ԵՄ պատրաստ է այդ թվում փորձագիտական օժանդակություն ներկայացնել», – նկատեց նա։ Սաջեմ Քարիմը նաև նշեց, որ ոստիկանության կողմից եղել են դիմումներ առ այն, որ դեպքի վայր մեկնած առաջին արձագանքողների խմբի համար պետք է լինեն դասընթացեր, որպեսզի նրանք ճիշտ կարողանան արձագանքել դեպքի վայր գնալիս։ «Մենք ուրախ կլինենք նման դասընթացներ կազմակերպել», – նշեց նա։