Ինչ են ուտում պատգամավոր կանայք. Հայկական Ժամանակ
Օրաթերթը խորհրդարանի կին պատգամավորներից հետաքրքրվել է, թե ի՞նչ կարծիք ունեն սննդամթերքի շուկայում տիրող գնաճի մասին: ՀՀԿ, ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները խուսափում էին պատասխանել: Մասնավորապես, ՀՅԴ խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանն ասաց.
«Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարծիք պետք է ունենամ: Ձեզ չի անհանգստացնո՞ւմ գնաճը»: «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Կարինե Պողոսյանն էլ տոնական օրերին ընդառաջ տիրող այս գնաճն անընդունելի համարեց:
«Գնաճն այս տոնական օրերին լուրջ խնդիր է դառնալու մեր ժողովրդի համար: Լսելով եմ ասում, որ այստեղ էլ են զեղչեր լինում, ես չեմ տեսել, բայց դա էական ազդեցություն չի ունենա գնաճի վրա: Մենք օգտագործում ենք ցանկացած ապրանքատեսակ»,- ասաց նա: ՀՀԿ-ական Ջեմմա Բաղդասարյանն էլ կարծում է, որ գնաճը կաոավարելի է, անհանգստանալու կարիք չկա:
«Գնաճը կաոավարելի է, բոլորս էլ սպառող ենք, էլ հարցեր չտաք»:
Կարինե Աճեմյանը հարցին, թե գնաճի պատճառով որեւէ ապրանքատեսակից հրաժարվել է, ասաց.
«Մենք այնքան զուսպ ենք աոեւտրի հարցում, տանն էլ քիչ ենք, քիչ ենք ուտում»:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: