17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանի հավաքականը նահանջել է

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է դեկտեմբեր ամսվա հավաքականների դասակարգման աղյուսակը:

Տարվա վերջին աղյուսակում Հայաստանի հավաքականը նահանջ է ապրել: 

Եթե անցած ամիս Հայաստանի հավաքականը թարմացրել էր իր ռեկորդը եւ զբաղեցնում էր 34-րդ հորիզոնականը, ապա այս ամիս Հայաստանի ընտրանին մեկ աստիճանով նահանջ է ապրել:

Այսպիսով, Հայաստանը տարին կեզրափակի 35-րդ հորիզոնականում՝ իր հաշվին ունենալով 716 միավոր:

Նշենք որ, դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Իսպանիան: Լավագույն եռյակում են նաեւ Գերմանիան եւ Արգենտինան:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ