13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Հայաստան – Ադրբեջան ֆուտբոլային հանդիպումը չի կայանա

Ինչպես նշում է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի պաշտոնական կայքը Հայաստան – Ադրբեջան ֆուտբոլային հանդիպումը չի կայանա: 

Հիշեցնենք, որ միմյանց հետ պետք է մրցեին Հայաստանի եւ Ադրբեջանի մինչեւ 19 տարեկանների հավաքականները Եվրոպայի 2015թ. մինչեւ 19 տարեկանների առաջնության որակավորման փուլում: 

Հաշվի առնելով 2 երկրների լարված հարաբերությունները՝ ՈւԵՖԱ-ն որոշել է Հայաստանին տեղափոխել այլ խումբ:Վիճակահանության արդյունքում Հայաստանը մրցելու էր Սլովակիայի, Հունգարիայի եւ Ադրբեջանի հետ: Բայց հիմա Հայաստանը տեղափոխվել է 9-րդ խումբ, որտեղ կմրցի Իտալիայի, Սերբիայի եւ Սան Մարինոյի հավաքականների հետ:

Հանդիպումները կկայանան 2014թ. հոկտեմբեր ամսին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ