Նիկոլ ջա՜ն, մի նեղվի. Սեյրան Սարոյանը՝ Փաշինյանին
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին հայտարարեց, որ որոշ պատգամավորներ ներկա չեն, բայց նրանք գրանցվել են ցուցատախտակին: Նա ԱԺ նախագահ Արա Բաբլոյանից պահանջեց պատշաճ կատարել աշխատանքը, թե չէ ստացվում է, որ իրենք զբաղվում են վերակացուի գործունեությամբ: «Եթե այսպես շարունակվեց, ուրեմն օրենսդրական գործունեությունը կթողենք, կզբաղվենք վերակացուական գործունեությամբ»,-ասաց նա:
Փաշինյանի դժգոհությանը տեղից արձագանքեց ՀՀԿ պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը. «Նիկոլ ջա՜ն, մի նեղվի»: