Խաչատուրովը ստվերում է մնում
՛՛Մահվան դեպքերը բանակում շարունակվում են: Այն, թե Քննչական ծառայությունը ինչպես է կատարում նախաքննություն, ուղղակի սարսափելի է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Լրագրողներ հանուն իրավունքների պաշտպանության՛՛ ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը: Նրա խոսքով՝ վկաներին ամիսներով Ռազմական ոստիկանությունում պահում են անազատության մեջ: ՛՛Երբ վկան դատարանում հայտարարում է, որ ճնշումներ են եղել, մեղադրողը հենց դատարանում կարող է սպառնալ վկային՛՛,-նկատեց Ալեքսանյանը:
Նա հայտնեց, որ Վերաքննիչ դատարանում քննվում է քիմիկոսների գործը: ՛՛Նրանք բռնությունների են ենթարկվել, ընդհուպ էլեկտրաշոկի: Դատարանն ուշադրություն չի դարձնում: 9 ամբաստանյալներ են, գիտնականներ, տարիքով մարդիկ: Ունեն 9 պաշտպաններ, որոնք պնդում են, որ շինծու մեղադրանք է առաջադրված՛՛,-պատմեց Հ/Կ նախագահը:
Հարցին, թե քանի մահվան դեպք է բանակում եղել այս տարի, Ալեքսանյանը պատասխանեց, ոչ դեռևս պաշտոնական տվայլներ չկան, սակայն ըստ նախնական տվյալների՝ շուրջ 31 զինծառայողի մահվան դեպք է եղել:
ՀՔԱ վանաձորյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտնեց, որ նախորդ տարվա համեմատ մահացության թիվը նվազել է, սակայն դեռևս հստակ չէ, թե ինքնասպանություն որակված դեպքերն իսկապես այդպիսին են եղել:
՛՛Յուրաքանչյուր 10 ինքնասպանության դեպքից 9-ը սպանություն է: Իմ մասնակցած դեպքերով կարող եմ ասել, որ քննությունը չի հիմնավորում, որ դա ինքնասպանություն է: Շատ դեպքերում նախաքննության մարմինը անգամ ինքնասպանության վարկածը չի հիմնավորում՛՛:
Սաքունցը շեշտեց, որ այդ ամենի մեջ բոլորը մեղադրում են միայն Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, և ստվերում է մնում ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: ՛՛Մենք անընդհատ նշում ենք, որ Սեյրան Օհանյանը քաղաքականության պատասխատուն է, սակայն պատասխանատռու է Խաչատուրովը: Հենց նրա մասին սկսում ես խոսել, հայտնվում են բլոգերները, նա պատասխանատու է նրա համար, որ քաղաքականության վիճակը չի փոխվում պաշտպանության ոլորտում, բայց ամողջական զինվորական ծառայության կազմակերպման պատասխանատուն հանդիսանում է մշտապես ստվերում մնացող Խաչատուրովը: Յուրաքանչյուր կոռուպցիայի դեպքի համար ինքն է պատասխանատու՛՛,-եզրափակեց Սաքունցը: