20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կոֆեի բաժակը ցույց է տվել՝ 2018-ին ով ինչ պաշտոն կզբաղեցնի

Օրերս մամուլում լուրեր տարածվեցին   այն մասին, որ 2018-ին, ամենայն հավանականությամբ, արտաքին գործերի նախարար կնշանակվի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Էդվարդ Նալբանդյանը կդառնա Հայաստանի Հանրապետության նախագահ: Մասնավորապես «Փաստ»  օրաթերթը գրեց՝  իրենց աղբյուրները հայտնում են՝ Բաղրամյան 26–ում, երկրի ղեկավար կազմի խիստ նեղ շրջանակում   է նման որոշում կայացրել։ Սակայն դեռ չի խոսվում այն մասին, թե   2018–ի ապրիլից հետո ով կնշանակվի պաշտպանության նախարարի պաշտոնում: 

Անդրադառնալով այս թեմային՝ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Henaran.am-ի հեր զրույցում նշեց․ «Այստեղ երկու տարբերակ կա․  մեկն այն է, որ այս մասին Պուտինը տեղյակ է պահել այդ տեղեկության աղբյուրին, թե ինչ նշանակումներ է անելու, քանի որ Պուտինն է որոշելու՝ այստեղ ով ինչ պաշտոն կստանձնի։ Իսկ մյուս տարբերակը  կոֆեի բաժակն է, այսինքն՝ կոֆեի բաժակի մեջ է դա երևացել, Նալբանդյանի ու Վիգեն Սարգսյանի նոր պաշտոնների մասին իմացել են սուրճի մրուրի միջոցով»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ