07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ուրուգվայցի մասնագետը կարող է գլխավորել Հայաստանի հավաքականը

Ուրուգվայցի մասնագետ Գրեգորիո Պերեսը կարող է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը:

Անցնող չորեքշաբթի ՀՖՖ-ի ներկայացուցիրները հանդիպել են վերջինիս հետ Բուենոս Այրեսում, որտեղ էլ քննարկել են պայմանագրի պայմանները: Մարզչի առջեւ խնդիր է դրվելու նվաճել Ֆրանսիայում անցվկացվելիք 2016թ. Եվրոպայի առաջնությանը:

Պերեսն իր գործում փորձառու է: Նա ծնվել է 1948թ Որուգվայի Էստացիոն լա Սեռա Մալդոնադո բնակավայրում: Ֆուտբոլային կարիերայի մեծ մասը անցկացրել է ՛՛Դեֆենսոր Սպորտինգ՛՛ ակումբում:

Որպես մարզիչ Պերեսը աշխատել է բազմաթիվ ակումբներում, այդ թվում մեծ հեղինակություն ունեցող ուրուգվայական ՛՛Պենյարոլում, արգենտինական ՛՛Ինդեպենդետեում՛՛, ՛՛Օլիմպոյում՛՛, ՛՛Արգենտինյոս Խունիորսում՛՛, պարագվայական ՛՛Լիբերտադում՛՛, ՛՛Օլիմպիայում՛՛:

Նա իր ղեկավարած թիմերի հետ 5 անգամ նվաճել է երկրի չեմպիոնի կոչումը: Վերջին անգամ նա նման պատվի է արժանացել ՛՛Լիբերտադի՛՛ հետ, որի հետ 2010թ. դարձել է Պարագվայի չեմպիոն:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ