08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նոր հարթակ է նաև քաղհասարակության համար․ Սվիտալսկի

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր «Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում պետական քաղաքականության օրակարգի ձեւավորման եւ հաշվետու կառավարումը ապահովելու գործում» հասարակական քննարկման ժամանակ նշել է, որ քաղաքացիական հասարակության առաջադրանքը շատ ավելի լայն պետք է լինի։

«Պետք է նշել, որ մենք մեր գործընկերների հետ մեծ հաջողություններ ենք արձանագրել, եւ դա մեզ համար չափազանց կարեւոր է։ Կան նաև այլ խնդիրներ, որոնք կապված են համաձայնագրի իրականացման հետ, և համոզված եմ, որ քաղհասարակության ներգրավվածությունն ու ձայնն այստեղ չափազանց կարևոր են», – ասել է նա՝ նշելով, որ  ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նոր հարթակ է նաև քաղհասարակության համար:

 

Դեսպանը կարևորել է նաև քաղհասարակության ակտիվությունը մարզերում. «Գալիք շաբաթների ընթացքում մենք դրամաշնորհ կստորագրենք, որը ենթադրում է քաղաքացիական մասանակցային բյուջետային ծրագրերի իրականացում՝ հեռավոր համայնքներում»,- ասել է նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ