07 Հունիսի, Saturday, 2025
KFC

՛՛Քոչարյանը պետք է պատժվի՛՛. Մակեյան

՛՛Ժողովրդավարական հայրենիք՛՛ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը վստահ է, որ ՀՀ երեք նախագահները պետք է դուրս մղվեն քաղաքականությունից:

՛՛ՀՀ երեք նախագահները պետք է քաղաքական արենայից դուրս մղվեն, քանի որ բոլորը կրում են իրենց պատասխանատվությունը երկրի այս վիճակի համար՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա՝ շեշտելով, որ 2008 թ-ին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը շանս ուներ՝ դաս քաղելով անցյալից ինչ-որ բաներ փոխել, սակայն  չկարողացավ:

՛՛Իսկ մյուս երկու նախագահները, հատկապես Քոչարյանը պետք է պատժվի իր չարագործությունների համար՛՛,-նկատեց նա:

Մակեյանի խոսքով՝ սա պետք է լինի երկիրը ծանր վիճակից հանելու նախապայմանը:  Մակեյանի խոսքով՝ նախագահները մեծ ֆինանսական ռեսուրսներ ունեն և կամովին չեն հեռանա, քանի որ ՛՛իրենց մեջ վախ կա՛՛: Վախի վառ օրինակն, ըստ Մակեյանի, գազի թանկացումն է, և այդ մասին միայն նախագահական ընտրություններից հետո հայտարարելը: Իսկ կամավորի հետ կապված Մակեյանը հիշեցրեց, որ նախագահական ընտրություններին  Տեր-Պետրոսյանը չմասնակցեց, սակայն դարձավ կուսակցության ղեկավար:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի ՛՛Քաղաքացիական պայմանագիրը՛՛ կարող է ստիպել երեք նախագահներին հեռանալ, պատասխանեց. ՛՛Միայնակ որևէ քաղաքական ուժ չի կարող պարտադրել, բոլոր ընդդիմադիրները չեն կարող պարտադրել՝ առանց աշխատելու հասարակության հետ՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ