Հայազգի մասնագետը մոտ է ֆրանսիական թոփ ակումբներից մեկը գլխավորելուն
Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում 1998թ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած հայազգի Ալեն Պողոսյանը հասկացնել է տվել, որ կարող է գլխավորել ՛՛Մարսելը՛՛, որը առանց մարզիչ է մնացել Էլի Բոպին հեռացնելուց հետո:
՛՛Ես հիմա ակումբ եմ փնտրում եւ ՛՛Մարսելը՛՛ ինձ համար հետաքրքիր տարբերակ է: Այդ ակումբի հանդեպ ես անտարբեր չեմ: Վերջերս ես մոտ էի ՛՛Սոշոն՛՛ գլխավորելու, բայց նրանք ընտրեցին Ռենարին: Այնպես որ ես դեռեւս ազատ եմ եւ սպասում եմ զանգի՛՛,- հայտարարել է Պողոսյանը: