«Ամբաստանյալ բառից էտքան էլ մի վիրավորվեք». Ծռերի դատավորը կատակում է/տեսանյութ/
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը այսօր բավականին բարձր տրամադորւթյուն ուներ: Նա շարունակ կատակում էր գործով ամբաստանյալների հետ: «Սասնա ծռեր»-ի անդամները բորբոքվեցին, երբ դատավորը օգտագործեց ամբաստանյալ բառը:
«Ամբաստանյալ բառից էտքան էլ մի վիրավորվեք: դա Ձեր գործով կարգավիճակն ա, բայց ես կփորձեմ հնարավորինս չօգտագործել էտ բառը: Ավելի լավ է Ձեզ ասեմ` տղաներ, քան ապստամբներ»,-արձագանքեց նախագահող դատավորը:
Հիշեցնենք, որ խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: