30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Ես առանց քեզ չեմ կարա…».Դատավորը՝ «Սասնա ծռեր»-ի անդամին/տեսանյութ/

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:

Արդեն հայտնել ենք, որ այսօրվա նիստին բացակայում են Հովհաննես Վարդանյանի և Վարդգես Գևորգյանի շահերի պաշտպաններ Կարեն Մեջլումյանը և Անուշ Մխիթարյանը, որոնք արձակուրդում են: Հանրային պաշտպանի գրասենյակից նոր պաշտպաններ են ներգրավել գործում:

Պաշտպանները պահանջում են նիստը հետաձգել այնքան ժամանակով, որ իրենք հնարավորություն ունենան ծանոթանալ գործին:

Դատավորը մերժեց պաշտպանների միջնորդությունը և ընդգծեց, որ մեղադրական եզրակացություններն են հրապարակվում և այս փուլում պաշտպանների կարիքը առանձնապես չկա:

Պաշտպան Մուշեղ Շուշանյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:
ընդմիջումից հետո դատարանը մերժեց ներկայացված միջնորդությունը:

«Սասնա ծռեր»-ի անդամները բոյկոտեցին և լքեցին նիստերի դահլիճը: Դահլիճում մնաց միայն Խաչատուր Գիշչյանը, ում մեղադրական եզրակացությունը պետք է ներկայացվեր:

Գիշչյանը ձեռքով ողջյունի նշան արեց դատավորին: Դատավորը նույն կերպ արձագանքեց:

 «Հիմա կարամ գնա՞մ»,-հարցրեց Խաչատուր Գիշչյանը:

«Չէ, ես առանց քեզ չեմ կարա»,-արձագանքեց նախագահող դատավորը:

Հիշեցնենք, որ  խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ