13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Օկուպացիա. Ժամանակ

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված, սակայն չզեկուցվող հարցերի թվում մի ուշագրավ նախագիծ կա: Նախագծով առաջարկվում է գնման մի պայմանագիր դադա­րեցնել: Իսկ այդ պայմանագրով նախատեսվում էին Սյունիքի մարզում Երեւան-Գորիս-Մեղրի- Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու 379-200 կմ երկարությամբ հատվածում Արաքս գետի ափի շուրջ 40 մետր երկարությամբ հատվածի վթարային վիճակի վերացման աշխատանք­ների նախապատրաստական բոլոր փուլերը:

Սակայն այս շինաշխատանքները անհնարին են դարձել, քանի որ, ըստ կառավարությունում ներկայացված հիմնավորման, վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանին, եւ մեր ափամերձ տարածքները հսկվում է ՌԴ-ի 2393 սահ­մանապահ զորամասի կողմից: Իրավապաշտպան Արթուր Աաքունցի խոսքով. «Սա օկուպացիայի փաստը հաստատող ապացույց է: Հանձինս Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի կառավարությունը ՀՀ ինքնիշխանությունը զիջել է ՌԴ-ին»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ