«Սասնա ծռեր»-ի անդամի կյանքը վտանգված է. Ահազանգ/տեսանյութ/
Այսօր` դեկտեմբերի 13-ին շարունակվող «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստի ժամանակ փաստաբան Իննեսա Պետրոսյանը հայտարարություն արեց: Նա նշեց, որ իր պաշտպանյալ Մխիթար Ավետիսյանի կյանքին վտանգ է սպառնում, քանի որ ՔԿՀ պաշտոնյան նրա նկատմամբ փաստաթուղթ է կազմել, ըստ որի Մխիթար Ավետիսյանը փախուստի դիմելու հակում ունի:
Հիշեցնենք, որ խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:
Մանրամասները` տեսանյութում: