Քննարկեցին
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանի գործարար միջավայրի (“Doing Business”) բարելավման 2014 թ. միջոցառումների ծրագրին:
Մասնավորապես, քննարկվել են “Doing Business-2014” շրջանակում ըստ պետական կառավարման մարմինների նախատեսված միջոցառումները, որոնք հնարավորություն են տալու բարելավել բիզնես միջավայրը ՀՀ-ում: Փաստաթղթի առնչությամբ մանրամասներով եւ դիտողություններով են հանդես եկել պատասխանատու նախարարությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչները՝ անդրադառնալով իրենց կառույցների մասով նախատեսված միջոցառումներին:
Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է եւս մեկ անգամ համատեղ քննարկել հնչեցրած առաջարկությունները, որից հետո վերջնական լրամշակված փաստաթուղթը կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը: