28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Նոր տարին՝ առանց դոնդոլիկ. Ժամանակ

Աժ նախագահ Արա Բաբլոյանը որոշել է խախտել տարինե­րով ձեւավորված ավանդույթը եւ Աժ աշխատակազմին ամանորյա տոպրակներ չբաժանել: Մինչեւ այժմ Աժ ղեկավարությունը դիմում էր տարբեր գործարարների, որ նրանք իրենց արտադրանքից որոշ քանակություն հատկացնեն Աժ-ին՝ աշխատակազմին բաժա­նելու համար:

Բաբլոյանը ասել է, որ իրենք աշխատակազմին պարգեւավճար կտան, եւ ով ինչ ուզում է՝ թող գնի: «Խորհրդարա­նը Մալաթիայի յարմըրկան չի, որ կանֆետ ու արաղ բաժանենք»,- ասել է Բաբլոյանը: Իսկ որպեսզի աշխատակազմին պարգեւավճար տան, խնայում են ամեն ինչի վրա՝ սկսած ջեռուցումից մինչեւ տոնածառ:

Այս տարի Աժ բակում տոնածառ չի դրվի, ու ամանորյա միջոցառումներ չեն կազմա­կերպվի: Չնայած երկրի տնտե­սությունն աճում է, բայց փող չկա: Եղած փողն էլ ուղղվում է առող­ջապահությանը: «Փող չկա, բայց դուք դիմացեք, կարեւորը առող­ջությունն է»,- ասել է ՌԴ վարչա­պետ Մեդվեդեւը: ԵՏՄ անդամ Հայաստանի Աժ նախագահը մի­անգամայն համամիտ է նրա հետ:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ