05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Չի՞ պատրաստվում հրաժարական տալ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը մտադիր չէ ներողություն խնդրել աղքատութան ու թանկացման վերաբերյալ իր հայտարարությունների մասին: Այսօր Ազգային ժողովում լրագրողները նրանից հետաքրրքվեցին՝  չի պատրաստվում ներողություն խնդրել հասարկության աղքատ խավի մարդկանցից մասին իր արած հայտարարության համար: «Ինչի՞ համար», – հակադարձեց Հարությունյանը։ Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում իր հրաժարականի պահանջին, Հարությունյանը պատասխանեց.« Ես ոչ մի հայտարարություն չեմ արել, պարզապես մեկնաբանել եմ գործընկերոջս (նկատի ունի Հակոբ Հակոբյային-խմբ) հայտարարությունը»:

Հարցին, թե ինչու պատգամավորն ինքը կարտոֆիլ չի նախընտրում, արձագանքեց.«Իմիջիայլոց, լավ էլ ուտում եմ, դուք ձեզ տեսեք»։ Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը հայտարարել էր.« Աղքատը քիչ է ծախսում, հետևաբար, թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է թանկացած ապրանքներից»։ Այս հայտարարությունը մեկնաբանելով՝ Խոսրով Հարությունյանն իր հերթին նշել էր, որ գործընկերը չի ցանկացել վիրավորել մարդկանց, պարզապես նկատի է ունեցել, որ եթե մարդ սովոր է կարտոֆիլ օգտագործել, ապա, միևնույն է, մսի թանկացումը նրա վրա չի ազդի, քանի որ նա գումար չունի միս գնելու ու շարունակելու է կարտոֆիլ օգտագործել։ 

Սրան հաջորդեց Ֆեյսբուքում պատգամավորների հրաժարականներին ուղղված պահանջը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ