02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«ԱԺ-ում կան մարդիկ, ովքեր անգրագետ են, բայց նրանք կոճակ են սեղմում ու մեր բախտն են որոշում»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ազգագրագետ Հրանուշ Խառատյաննն անդրադարձավ Հակոբ Հակոբյանի  աղմկահարույց հայտարարությանը, թե աղքատներին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք գումար չունեն և թանկացող ապրանքները, ինչպիսիք են կարագը, միսը, միևնույն է, չեն գնում։ 

«Հակոբ Հակոբյանը ՀՀ ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է,  բայց մարդն ասում է՝ աղքատներին այս թանկացումները չեն վնասելու, որովհետև աղքատը   խուսափում է, սովորություն ունի խուսափել թանկ ապրանքից։ Նրա ամփոփումն   այն է, որ պետությունն այստեղ անելիք չունի։ Գիտե՞ք՝ այն, ինչ ասել է Հակոբ Հակոբյանը կամ այսպիսի հայտարարություն անողները, ի վերջո, այդքան էլ իրենց մեղքով չէ, հարկադրված են ասում։ Նա շատ կուզենար չափված-ձևված խոսել։  ՀՀԿ-ի ներսում զրույց, քննարկում է եղել, որոշում է եղել, որ իշխանությունն այստեղ անելիք չունի, այս մարդն էլ ուղղակի մասսայականացրել է այդ որոշումը՝ կամա-ակամա, բայց կարծում եմ՝ ակամա», – այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

Ընդհանուր առմամբ, խոսելով պատգամավորների, քաղաքական գործիչների մասին՝ բանախոսն ասաց՝  մեր քաղաքական դաշտում  կան օդիոզ կերպարներ, որոնք  աչքի  են ընկնում իրենց կուրիոզ արտահայտություններով։ Հրանուշ Խառատյանը շեշտեց՝ ԱԺ-ում կան մարդիկ, ովքեր  անգրագետ են, հավանաբար այբուբենն էլ ամբողջովին չգիտեն, անգամ դպրոցական մակարդակի  գրագիտություն և մակարդակ չունեն։

«Նրանք  կոճակ են սեղմում ու մեր  բախտն  են որոշում»,- ասաց Հրանուշ Խառատյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ