Ում վրա կտարածվի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ավտոմեքենաների ներկրման արգելքը. Հայկական Ժամանակ
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Վ. Միրումյանը երեկ հերքել Է ՀՀ տնտ. զարգացման եւ ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալության պետական գրանցամատյանների բաժնի պետ Արա Աբգարյանի հայտարարությունները:
Միրումյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ավտոմեքենաների ներկրման արգելքը չի տարածվելու ֆիզիկական անձանց վրա: Նշենք, որ թերթի հետ զրույցում Արա Աբգարյանը նշել էր, որ առանց ապրանքանշանի տիրոջ համաձայնության, 3-րդ երկրից Հայաստան ցանկացած ապրանքի ներկրումը կարող է արգելվել:
«Հիմա մամուլում, կարծես թե, ապատեղեկատվություն է շրջանաովում՝ կապված երրորդ երկրներից ապրանքների ներմուծման, մասնավորապես՝ զուգահեռ ներմուծման մասով: Դրանցում ասվում է, որ 2018 թվականից, մասնավորապես, ֆիզիկական անձինք շեն կարոդտնտ մեքենա ներմուծել:
Ես ուզում եմ նշել, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում օրենսդրության դրույթներին, որը չի վերաբերում ընդհանրապես ֆիզիկական անձանց կողմից կատարվող ներմուծումներին: Բնականաբար, եթե քաղաքացին 2018 հունվարի 1-ից Ճապոնիայից որեւէ մակնիշի մեքենա է ներմուծում, ապա նա կարող է ազատ ներմուծել, ինչպես ներկայում»,- ասել է Վախթանգ Միրումյանը:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: