09 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Ելքը» նեղսրտած չէ

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասում է՝ իրենց նեղացած չեն ժողովրդից, սակայն նախընտրում են անկեղծ լինել ու ասել, որ մարդիկ իրենք են մեղավոր ստեղծված իրավիճակի համար: «Երբ որ ընտրություններն ավարտվեցին, քննարկում ունեցանք՝ տարբերակ առաջին՝ գնալ 25 տարվա հոռետորաբանության ճանապարհով, ասել, որ երբ հերթ էիք կանգնել այս մարդկանց շտաբերի մոտ, որ կաշառք ստանայիք, դուք ընդհանրապես մեղք չունեիք, դրա մեղավորները իշխանություններն են, և մենք քննարկման արդյունքում եկանք այն եզրակացության, որ ասենք, որ սիրելի՛ քաղաքացիներ, այսօրվա իրավիճակի համար դուք եք պատասխանատու:

Իշխանության կատարած բեռն իր բեռն է, քաղաքացու պատասխանատվությունն իր բեռն է: Արդեն այնքան ենք ասել իշխանություններին, որ իր տեղն արդեն հասել է»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց  Մարուքյանը:

Ըստ նրա՝ անկեղծ զրույց է, վիրավորանք, նեղացվածություն չկա:

«Հաջորդ ընտրություններին ավելի քիչ մարդիկ ընտրակաշառք կվերցնեն, մինչ այս բոլորն ասել են, որ դուք մեղավոր չեք, բոլորը հանցագործ են, տականք են, դու գնա, ՀՀԿ-ին ընտրի, մենք անկեղծ ենք»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ