11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հեղափոխության կայծը կարող է անակնկալ բռնկվել

Դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել “Նոր Ժամանակներ” կուսակցության 7-րդ հաշվետու-վերընտրական համագումարը:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Արամ Կարապետյանը նշեց, որ համագումարին հրավիրված չեն եղել ոչ ԶԼՄ, ոչ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:

Համագումարը միաձայն Արամ Կարապետյանին վերընտրել է կուսակցության նախագահ եւ ընտրել է 5 հոգուց բաղկացած Վարչություն:

“Մյուս թեկնածուն` Հրաչյա Սարգսյանն էր, որը վարչության անդամ է: Նա ինքնաբացարկ հայտնեց և միաձայն ես ընտրվեցի”,-ասաց Արամ Կարապետյանը:

Քաղաքական դաշտում Արամ Կարապետյանի եւ ՛՛Նոր ժամանակների՛՛ ընդգծված պասիվության մասին հարցին ՆԺԿ վերընտրված նախագահն այսպես պատասխանեց.”Ցավոք սրտի համոզված եմ, որ երկրի վիճակը գնալով վատթարանալու է և կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք ժամանակին այդ իրավիճակի քննարկման հետ կապված քայլեր մշակել: Կարծում եմ, հեղափոխության կայծը կարող է անակնկալ բռնկվել: Դա երբեք մտածված չի լինում` տեղ ու ժամանակ չունի”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ