10 լավագույնները՝ ըստ մարզական լրագրողների ֆեդերացիայի
Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվեցին 2013 թ. մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները : Հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 22 լրագրողներ : Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել աշխարհի , Եվրոպայի չեմպիոն , համաշխարհային ունիվերսիադայի արծաթե մեդալակիր Դավիթ Սաֆարյանին : Ստորև ներկայացնում ենք 10 լավագույնների անվանացանկը :
1 . ԴԱՎԻԹ ՍԱՖԱՐՅԱՆ ազատ ըմբշամարտ 220 միավոր
2 . ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ հ/հ ըմբշամարտ 187
3 . ԱՐՍԵՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ հ /հ ըմբշամարտ 155
4 . ՌՈՄԻԿ ԱՄՈՅԱՆ հ / հ ըմբշամարտ 119
5 . ԱՇՈՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ սամբո 109
6 . ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆ սպ. մարմնամարզություն 88
7 . ԱՐԱՄ ԱՎԱԳՅԱՆ բռնցքամարտ 75
8 . ՄԱՔՍԻՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ հ/ հ ըմբշամարտ 52
9 . ՄՈՒՍԱ ՄՈՒՐԹԱԶԱԼԻԵՎ ազատ ըմբշամարտ 49 9 .
10 . ԱՐԹՈՒՐ ՇԱՀԻՆՅԱՆ հ /հ ըմբշամարտ 49
Մարզական լրագրողները հարցաթերթիկներումմ նշել են ևս 9 մարզիկների անուններ . շախմատիստներ Լիլիթ Մկրտչյան , Զավեն Անդրիասյան , բռնցքամարտիկներ Արթուր Քիրաջյան , Հենրիկ Մոքոյան , սամբիստներ Տիգրան Կիրակոսյան , Սոսե Բալասանյան , Մավրիկ Նասիբյան , Երջանիկ Կարապետյան և հունահռոմեական ոճի ըմբիշ Վաչիկ Եղիազարյան :Լավագույն թիմ է ճանաչվել Եվրոպայի անհատական – թիմային առաջնությունում երրորդ տեղը գրաված Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը : Այս մասին տեղեկացնում են Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայից, րի նախագահը նաեւ ՀԱՕԿ-ի լրատվական ծառայության ղեկավարն է:
Նկատենք, որ լավագույն մարզիկների ընտրության հարցը բավական ՛՛աժիոտաժային՛՛ էր, քանի որ այստեղ եւս խաչվում են սպորտի նախարարության եւ ՀԱՕԿ-ի միմյանց չհանդուրժող ճանապարհները: