«Արգանդի պարանոցի քաղցկեղի մասին խոսելիս չպետք է կենտրոնանալ միայն պապիլոմա վիրուսի վրա» /տեսանյութ/
«Երկիր ծիրանի» կուսակցության անդամ, բժիշկ Մարինա Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ պապիլոմա վիրուսների դեմ լիրառվող «Գարդասիլ» պատվաստանյութին:
«Արգանդի պարանոցի քաղցկեղի մասին խոսելիս չպետք է կենտրոնանալ միայն պապիլոմա վիրուսի վրա, քանի որ քաղցդկեղի այդ տեսակը միայն պապիլոման չի լինում: Կան բազմաթիվ նպաստող գործողղներ, որոնք հանգեցնում են քաղցկեղի առաջացման՝ վաղ հասակում ծննդաբերելը, սեռական կյանքի վաղ սկիզբը, անկանոն սեռական հարաբերությունները, սեռական օրգանների բորբեքային հիվանդությունները: Ինքս շատ եմ կարևորում նաև ծխելու գործոնը և իմուն համակարգի խանգարումները», – նշեց Մարինա Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: