Հայտնի ֆուտբոլիստը հրաժարվում է ճանաչել երեխայի հայրությունը
Կամերունի ազգային հավաքականի եւ Լոնդոնի ՛՛Չելսիի՛՛ հարձակվող Սամուել Էտո՛Օ-ն հրաժարվում է ճանաչել իր երեխայի հայրությունը: Շաբաթ օրը ֆուտբոլիստը մեղադրվել է իր աղջկանից հրաժարվելու մեջ:
Հրաժարվելու հիմնական պատճառը հավանաբար փողն է, քանի որ երեխայի մայրը՝ իտալուհի Աննա Բարանկան, գումար է պահանջում: Նշենք, որ երեխան ծնվել է 2002թ.: Այդ ժամանակ ֆուտբոլիստը դեռեւս հանդես էր գալիս ՛՛Մալյորկայում՛՛: