29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սա տագնապ է ՀՀ քաղաքացիների համար

 “Դեմ եմ  կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր գումարին” նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է.

Սիրելի քաղաքացիներ.

այս շաբաթ հայտարարում ենք իրազեկման շաբաթ: Ամեն մարդու հորդորում, խնդրում ենք, որ իր ծանոթներին, ընկերներին, եւ անծանոթներին թռուցիկներ բաժանելով, ասելով, վերելակներում եւ մուտքերում եւ այլ շենքերի պատերին կպցնելով, տեղեկացնի այս չարաբաստիկ “Պարտադիր Կուտակային կենսաթոշակ” օրենքի մասին, որ բոլոր նրանք, ովքեր ծնվել են 1974թ-ին կամ դրանից հետո աշխատավարձը պակասելու է 6,6-13%-ով, որպեսզի թոշակի տարիքում իբր թե “նորմալ” կենսաթոշակ ստանան: Մենք պիտի համատարած գործենք եւ ամենակարեւորը՝ ՄԻԱԲԱՆՎԱԾ:

Հարազատներ ջան, այս օրենքը ազդելու է անխտիր բոլորի վրա: Հարգելի գործատուներ հորդորում ենք բոլորիդ հասարակ քաղաքացիների հետ պայքարել, քանի որ ձեր հարկային պարտավորությունները էլ ավելի են շատանալու, ձեր աշխատողների փաստացի աշխատավարձը կրճատվելու է, ինչպիսի հոգեբանական վիճակով են մարդիկ աշխատելու այդ պայմաններում?: Հենց դա էլ ուզում է կառավարությունը, որ անունը փոխած ի վերջո հարկերի նման նորից գումարներ գանձեն: Մենք պայքարելու ենք, սա եւ՛ վնաս է ՀՀ քաղաքացիներին, եւ՛ գործատուներին, եւ՛ թոշակառուներին, եւ՛ …… մի խոսքով բոլորին:

Ընդմիջման ժամերին, գործից հետո եւ ազատ ժամանակ իրազեկենք մեր հայրենակիցներին: Այս օրենքի կիրառությունը իրականում հիմնահատակ կործանման կհասցնի ՀՀ առանց այն էլ մի կերպ գոյատեւող տնտեսությունը: Սա տագնապ է ՀՀ քաղաքացիների համար:

Շնորհակալություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ