30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սահմանին ավելացված արժեքի հարկի գանձումը կհետաձգվի 50 օրով

Սահմանին ավելացված արժեքի հարկի գանձումը կհետաձգվի 50 օրով, սակայն այս օրենքն ուժի մեջ կմտնի միայն 2019 թվականից: Նախագիծն այսօր քվեարկվեց խորհրդարանում և ընդունվեց առաջին ընթերցմմաբ: 

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշեց. «Սա վերաբերում է սահմանից ԱԱՀ վճարումը հետաձգելուն: 20 տարիների ընթացքում ապրանք ներկրողներից մոտ 8,5 մլրդ դոլարի տոկոսներ են տարել, այսինքն բիզնեսմենները վարկավորել են պետությանն առանց տոկոսի: Այս անգամ էլ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել, բայց սա բացառիկ օրինակ է տնտեսական հարցերի հանձնաժողովում փոխզիջումային դրական աշխատանքի: Որոշել ենք, որ 2019 թվականից գործի այս դրույթը և համապատասխանի ԵՏՄ երկրներից եկող ընթացակարգին: Այսինքն՝ 50 օր կհետաձգվի ԱԱՀ գանձումը»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ