24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Մեծահարուստ ընտանիքների կանայք ենթարկվել են բռնության, 6-րդ անգամ տարվել պլաստիկ վիրահատության» (տեսանյութ)

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը կողմ է ընտանիքում բռնության կանխարգելման օրենքի նախագծին, որ վաղը պիտի առաջին ընթերցմամբ դրվի քվեարկության: «Այսօր օրենքն արդեն լրամշակված է: Ինձ թվում է՝ արդեն իր մեջ պարունակում է բոլոր կետերը, որոնց կարելի է կողմ քվեարկել»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ունի առաջարկներ, ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ ոչ մի օրենսգրքում ավանդական ընտանիք տերմինը սահմանված չէ: «Ամեն ընտանիք ունի իր երջանկության ու դժբախտության բանաձևերը»,-շեշտեց նա: Պատգամավորը վստահեցրեց՝ այս օրենքը չի պատրաստվում ընտանիք մտնել:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք այս օրենքի ընդունումից հետո հայ կինն ավելի համարձակ կլինի՝ դիմելու իրավապահ մարմիններին, Լուիզա Սարգսյանն արձագանքեց. «Ինձ թվում է այո: Եթե կարողանան իրենց մի քիչ ավելի պատպանված զգալ, լատենտությունն ավելի կբացահայտվի: Այո, կանայք անհարմար են զգում, դա ցավալի փաստ է, որովհետև եթե կա բռնություն, նշանակում է բռնության ես ենթարկվել քո սիրելիի կողմից: Ինձ համար նաև շատ կարևոր է երեխաների հարցը: Անընդհատ խոսում ենք կին-տղամարդ հարաբերության մասին, չմոռանանք նաև այդ տեսակի ընտանիքում ապրող երեխաներին, թե ինչպես նրանց հոգեբանության վրա դա կարող է ազդել: Հետագայում իրենց կյանքի վրա դա ազդում է հիմնականում»:

Պատգամավորը նաեւ համաձայն չէ տեսակետի հետ, թե միայն սոցիալ-տնտեսական պայմանների պատճառով են ընտանիքում բռնություններ լինում, ավելին, կարող է բերել վիճակագրություն, թե սոցիալապես ապահով քանի կանայք են բռնության ենթարկվել:

«Բոլոր մարդիկ, ովքեր ձգտում են ուրիշների հաշվին կայանալ, դա մանկության խնդիրներն են: Դա չի փոխվում ոչ լավ սոցիալական վիճակում, ոչ վատ, ոչ հարուստ լինելուց, ոչ աղքատ: Վստահորեն կարող եմ վիճակագրություն ներկայացնել, որ բազմաթիվ մեծահարուստ ընտանիքների կանայք ենթարկվել են բռնության, 6-րդ անգամ տարվել են պլաստիկ վիրահատության: Ամեն ընտանիք ունի իր երջանկության բանաձևը»,-եզրափակեց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ