Հունվար-փետրվարին էժանացումներ են լինելու. Հայաստանն՝ աշխարհին հակառակ (տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին չեն գոհացնում, բայց և չեն զարմացնում վերջին շրջանի թանկացումները: Henaran.am-ի հետ զրույցոմ նա նկատեց՝ չկա մեկն, ով կողմ կլինի թանկացումներին, սակայն ըստ նրա՝ Հայաստանում արդեն օրինաչափություն է դարձել, որ դեկտեմբերին՝ Ամանորին ընդառաջ, թանկացումներ են գրանցվում:
«Տասնյակ տարիներ ցանկացած դեկտեմբերից մեզ մոտ թանկացումներ են սկսվում: Մենք աշխարհին միշտ հակառակ ենք գնում, որովհետև աշխարհում գներն իջնում են դեկտեմբերին, մեզ մոտ՝ հակառակը», – նշեց նա:
Դիտարկմանը, թե նույն տրամաբանությամբ պետք է հունվար-փետրվարին ակնկալել էժանացում, Հակոբ Հակոբյանն արձագանքեց. «Իհարկե, հունվար-փետրվարին էժանացումներ են լինելու: Վիճակագրական տվյալներն այդպես են ցույց տալիս»: Միաժամանակ, պատգամավորը նշեց.
«Եթե թանկացումները շոշափելի լինեն, մենք դրա պատճառով առաջացած աղքատության դեմն առնելու փորձն ունենք:
Թանկացումներին զուգահեռ մենք բարձրացրել ենք աղքատ ընտանիքներին տրվող վճարները: Եթե թանկացումները լինեն այնպես, որ աղքատության համար լինի սպառնալիք, ապա կառավարությունը համապատասխան միջոցներ ձեռք կառնի»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: