06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Պետք է հաշվի նստի

”Երկրորդ նախագահը ժամանակ առ ժամանակ երբ իրեն հարմար է լինում, իր գրասենյակի միջոցով կոնկրետ մի լրատվամիջոցի հարցազրույց է տալիս: Եթե դա համարենք գործունեություն, ապա կարող ենք ասել, որ նա քաղաքական գործընթաց դեռևս ծավալում է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը` խոսելով Հայաստանի ներքաղաքական կյանքում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցած դերի մասին:

Նշենք, որ ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանն էր հայտարարել, որ Քոչարյանի շահերին են ծառայում երկու քաղաքական ուժեր` ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ը:

Ըստ մեր զրուցակցի` Երևանի ավագանու ընտրություններից ու սեպտեմբերի երեքից հետո Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքական ոլորտը գտնվում է ամբողջովին Ռուսաստանի վերահսկողության ներքո:  ”Ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի հասարակությունն այստեղ պայքարելու այլևս ցանկություն չունի, իսկ սեպտեմբերի երեքից հետո երբ Ռուսաստանը կարողացավ ու որոշեց, որ Հայաստանը պետք է լինի ՄՄ անդամ, ու նախագահը դրա դեմ ոչինչ չասաց, արդեն տեսակետ է հնչում, որ եթե Ռուսաստանի նախագահը կարողանում է երեք վայրկայնում փոխել Հայաստանի իշխանությունների երեք ու կես տարվա աշխատանքն, ապա նա մեծ ազդեցություն կունենա նաև Հայաստանի ներքաղաքական կյանքում”,-բացատրեց Բադալյանը:

Վերջինս շեշտեց, որ եթե այս կամ այն գործիչը, այդ թվում նաև երկրորդ նախագահը ցանկություն ունի ակտիվ քաղաքական գործունեություն իրականացնել, նա պետք է հաշվի նստի ռուսական գործոնի հետ: Իշխանության ժառանգության հարցը ևս պետք է այդպես լուծվի` փորձագետի խոսքով:

”Այս պահի դրությամբ պետք է հաշվի առնվի ՌԴ գործոնը, որը խոսում է հօգուտ նրա, որ Ռուսաստանն այս պահին ցանկություն չունի ՀՀ ղեկավարներին փոխելու, որը ՌԴ-ի որևէ առաջարկությանը չէ չի ասում”,-եզրափակեց Արմեն Բադալյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ