Դեկտեմբերի 7–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում
Դեկտեմբերի 7–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՀՀ ԱԻ նախարարի սեյսմիկ պաշտպանության գծով խորհրդական Հրաչյա Պետրոսյանը, ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի շենքերի ու շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը եւ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը:
ԹԵՄԱ՝ դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի 29-րդ տարին. Սպիտակի աղետալի երկրաշարժի տարելիցի կապակցությամբ կքննարկվեն արտակարգ իրավիճակների կառավարման համակարգի /մասնավորապես՝ փրկարար ծառայության եւ սեյսմիկ պաշտպանության/ պատրաստվածությունն ու 2017 թ. ձեռքբերումները. նման բնական աղետների դեպքում մեր սեյսմիկ անվտանգության համակարգի եւ փրկարար ծառայության իրավիճակային ճիշտ գնահատումն ու հնարավորությունները: