05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Այդ պատճառով ԲՀԿ-ը դուրս եկավ կոալիցիայից

”Իհարկե, մենք պետք է ի վերուստ չմտածենք… կան քաղաքականության մեջ տարբեր դիրքորոշումներ, գործիքներ: Մենք գտել ենք, որ այդ տարիներին երբ եղել է  երկնիշ տնտեսական աճ և այլն, կար առաքելություն ու մենք  պիտի գնայինք այդ առաքելությունն իրականացնելու ճանապարահով”,-այսօր ասուլիսում, պատասխանելով հարցին, թե արդյոք ԲՀԿ-ի մեղքը չկա ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի համար, չէ որ տարիներ շարունակ եղել են կոալիցիայում, ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Վերջինս կարծում է, որ որոշակի բաներ հաջողվել է կոալիցիայում իրականացնել, ինչ-որ բան էլ չի հաջողվել:  ”Կոալիցիայում ունենալ երեք նախարարական պորտֆել, երկու մարզպետի պաշտոն, դա չի նշանակում քաղաքական որոշումների վրա ունենալ վճռական ազդեցություն: Միգուցե նաև  դա է պատճառ, որ այսօր ԲՀԿ-ը կոալիցայում չի, և ԲՀԿ-ը գտավ, որ չունենալով քաղաքական որոշումների վրա այդ ռեալ ազդեցության լծակը, պետք չի, որ ինքը մասնակցի”,-հավելեց նա:

Մելքումյանը շեշտեց, որ ԲՀԿ-ի քաղաքականությունը կոնկրետ անձերի դեմ չէ, իսկ իշխող կոալիցիայի հետ ունեն ծրագրային տարբերություններ: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ