13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Նոր տոնածառը չափազանց թանկ է.փոխքաղաքապետը տոնական ծախսերից

«Այս տարվա տոնական միջոցառումների համար նախատեսված է 54 միլիոն դրամ: Այս մասին»,-այս մասին  այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

Սուքիասյանի  խոսքով, դա նախորդ բոլոր տարիներին հաստատված թիվն է, բացառությամբ` նախորդ տարվա, երբ որոշակի միջոցներ տրամադրվեցին սոցիալական ծրագրերին`պայմանավորված ապրիլյան պատերազմով:

Անդրադառնալով նրան, որ ամեն տարի նույն տոնածառն է դրվում Երեւանի Հանրապետության հրապարակում, Սուքիասյանը նշել է. «Տոնածառի չափսի եւ ձեւի հետ կապված որեւէ փոփոխություն չի կարող լինել, որովհետեւ դա ենթադրում է նոր տոնածառ, դրա արժեքը չափազանց թանկ է: Անկեղծ ասած, փորձ արեցինք մասնավորների հետ աշխատանք տանելու, այդ ծախսը հայտնի չէ` որքանով արդարացված կլիներ, եթե համայնքային բյուջեից մենք անեինք։ Բայց  ամեն տարի փորձում ենք տարբեր տեսակի ձեւավորմամբ, լուսային մոտեցումներով խաղալիքների տարատեսակ դրսեւորումներով մի քիչ այլընտրանք բերել մեր մայր տոնածառին»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ