22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Երեւանի քաղաքապետը դժգոհ չէ

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից առաջ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից լրագրոները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք ինքը  գոհ է քաղաքապետարանի ձյան մաքրման աշխատանքներից: այն դեպքում, երբ քաղաքացիները դժգոհում են։

“Այդքան էլ կողմնակից չեմ, որ  քաղաքացիները դժգոհում են, քաղաքապետարանի ամբողջ թիմը ձյուն է մաքրում եւ տեղացող ձյան պայմաններում էլ ամբողջ տեխնիկան աշխատում է”,-ասաց քաղաքապետը: Վերջինս խոսքով պետք չէ մոռանալ, որ ձյունը երկու օր է տեւում է, եւ մասնավոր սեկտորն էլ է լծվել ձնամաքրման աշխատանքներին:

“Ես շնորհակալ եմ բոլոր այն աշխատողներին, ովքեր երկու օր շարունակ գիշերը չեն քնում՝ մեր քաղաքացիների համար հարմարավետություն ապահովելու համար”,-ասաց նա։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ