29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիան ամեն կերպ փորձում է հայկական ցունամիից խուսափել. Գ. Այվազյան

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի այվազյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, խոսելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցի մասին Երեւան, ասել է, որ Դավութօղլուն փորձում է  չեզոք միջնորդի դեր ստանձնել  արցախյան հակամարտության հարցում:

“Սակայն  նա չի կարող միջնորդի դեր ստանձնել այն էլ չեզոք  վիճակում, քանի որ հանդիսանում է  Արցախյան  հակամարտության  ստեղծողներից մեկը: Դավութօղլուի այս այցը պայմանավորված է Հայոց ցեղասպանության 100 –ամյա տարելիցով: Թուրքիան ամեն կերպ փորձում է հայկական ցունամիից խուսափել”,- ասաց նա:

Բանախոսը նշեց նաեւ, որ իրենք կոչ են անում Թուրքիայի ԱԳ նախարարին, որ նա իր ազդեցությունն օգտագործի Ադրբեջանում եւ պահանջի Բաքվից իր  կողմից զավթված  յոթ գավառներից  չորսը վերադարձնել:

“Ադրբեջանը խուճապի մեջ է  Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցությունից:  Պետք է անմիջապես վերադարձնեն մեր տարածքները”,- ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ