«Համաձայնագրում չկա որևէ բան, որը կարելի է ընկալել դրույթ որևէ մեկի դեմ»
«Մենք հանդես ենք գալիս որպես ընտանիք: Այս համաձայնագիրը շատ հանգրվանային նշանակություն ունի և ճանապարհի սկիզբ է: Համաձայնագրում նշված քայլերի մի մասը շատ շուտով կիրականացվի, այդուհանդերձ, մենք ակնալում ենք անդամ պետությունների մասնակցությունը դրա կյանքի կոչման հեռանկարների համար»,-«Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Դեսպանի խոսքով՝ պայմանագիրը ոչ միայն օգուտ է Հայաստանին և անդամ պետություններին, այլև՝ տարածաշրջանի համար. «Այս համաձայնագրում չկա որևէ բան, որը կարելի է ընկալել դրույթ որևէ մեկի դեմ: Սա բոլորիս օգուտի համար է: Այս համաձայնագիրը շատ լավ մոդելային դրույթ կլինի ԵՄ անդամ այլ պետությունների համար, որոնք հանդիսանում են այլ միությունների անդամներ»: