11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Մխիթարյանի ՛՛Բորուսիան՛՛ հաջորդ փուլում է /վիդեո/

Ավարտվեցին Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի հանդիպումները: Վերջին տուրում Հենրիխ Մխիթարյանի ՛՛Բորուսիան՛՛ հյուրընկալվել էր ֆրանսիական ՛՛Մարսելին՛՛: Խաղը հաջող սկսվեց հյուրերի համար, որոնք շատ արագ բացեցին հաշիվը, բայց ֆրանսիացիները արագորեն վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը:

՛՛Բորուսիան՛՛, ունենալով բազմաթիվ պահեր, չէր կարողանում խփել այդքան կարեւոր գնդակը եւ միայն խաղավերջում Հենրիխ Մխիթարյանի հրաշալի անցումից հետո Գրոսկրոյցը գրավեց դարպասը, որն էլ հաղթանակ եւ միաժամանակ հաջորդ փուլի ուղեգիր բերեց գերմանական ակումբին: 

՛՛Բորուսիան՛՛ իր խմբում վաստակեց 12 միավոր եւ գնդակների տարբերությամբ զբաղեցրեց առաջին հորիզոնականը:

Ավելացնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 16-ին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ