28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

ՀՀ դատարաններում մարդը արժեք չունի. Եղնուկյանը մերժվեց/տեսանյութ/

Խորհրդակցական սենյակից վերադառնալով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց  «Սասնա ծռեր»-ի գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի միջնորդությունը:

Արդեն հայտնել ենք, որ Կարո Եղնուկյանը միջնորդեց կամ իր գործը առանձին քննել, կամ փոխել իր կանաքի միջոցը, կամ իրեն չբերել դատարան:

Դատավորի որոշումը առարկեցին գործով փաստաբանները:

«Դատախազությունը ՀՀ ում մարդկանց իրավունքները ոտնահարող մարմին է, այդ թվում խախտում է մարդու կյանքին վերաբերվող  իրավունքը:Նա ծառայում է միայն քաղաքական ռեպրեսիաներին»,-նշեց Մուշեղ Շուշանյանը:

Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը նկատեց, որ Հայաստանի հանրապետության դատարաններում մարդը արժեք չունի և ինքը այդ մասին հայտնելու է միջազգային ատյաններին:

Հիշեցնենք, որ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:

Նշենք, որ Կարո Եղնուկյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 218 և 219 հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ