05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Թալինի, Դիլիջանի, Տավուշի, Գորիսի, Սարավանի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ 
դեկտեմբերի 11–ին` ժամը 17:30–ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում, մասնավորապես Կոտայքում, Հրազդանում, Սևանում, Գավառում, Մարտունիում, Դիլիջանում, Տավուշում, Արարատում, Վայքում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում,  Մեղրիում և Սելիմի լեռնանցքում, տեղում է ձյուն: 

Թալինի, Դիլիջանի, Տավուշի, Գորիսի, Սարավանի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ  առկա է մերկասառույց: 

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում ժամը 17:00-ից  մինչև 07:00-ն առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել Թթու ջուր-Նավուր ճանապարհից:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման  և մաքրման  աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: 

Հանրապետությունում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ