28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Կառավարությունը դեռ անպատասխան է թողել

Վանաձորի ավագանու և նրա նիստերն անվավեր ճանաչելու հետ կապված «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումին Կառավարությունը դեռ չի արձագանքել: «Սպասում ենք Կառավարության պատասխանին, կհրապարակենք, օրերի, ժամկետների հետ կապված հարցեր կան»,-Henaran.am-ին փոխանցեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: 

Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն նոյեմբերի 20-ին նամակով դիմել է Կառավարություն՝ Վանաձորի ավագանին լուծարելու և նոր ընտրություններ նշանակելու հարցով։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Սահմանադրական դատարանը մասամբ բավարարեց «Ելք» և «Ծառուկյան» դաշինքների 26 պատգամավորների հայցը, որը վերաբերում էր անցած տարի Վանաձորի ավագանու ընտրություններից հետո առաջացած խնդիրներին: Ընդդիմադիր ուժերը բարձր դատարանից պահանջում էին անվավեր ճանաչել «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի այն դրույթը, որով ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների 15 ներկայացուցիչները՝ լինելով փոքրամասնություն և չունենալով քվորում, նիստեր են գումարում ու որոշումներ կայացնում։ 3 ընդդիմադիր խմբակցությունների՝ «Լուսավոր Հայաստանի», «Բարգավաճ Հայաստանի» և «Հայկական վերածնունդ»-ի 18 անդամները բոյկոտում էին նիստերը՝ չներկայանալով դրանց: Օրենքի տվյալ դրույթը հակասահմանադրական ճանաչվեց, սակայն այն ուժի մեջ կմնա մինչև հաջորդ տարվա մարտի 31-ը:

Իսկ նոյեմբերի 18-ին Հայաստանի հանրապետական (ՀՀԿ) և «Հայկական վերածնունդ» (ՀՎԿ) կուսակցությունների Վանաձորի տարածքային կառույցները համագործակցության հուշագիր կնքեցին՝ «քաղաքի կառավարման համամասնորեն և համատեղ պատասխանատվությունը ստանձնելու մասին»։ Ըստ հուշագրի՝ «Հայկական վերածնունդ»-ը ստացավ քաղաքապետի տեղակալի պաշտոնը։

Ըստ ԼՀԿ-ի՝ Կառավարությունը պետք է կատարի  իր լիազորությունները և կատարի Սահմանադրական դատարանի պահանջը, և լուծարի ավագանին ու նոր ընտրություններ նշանակի, կամ պետք է ինչ-որ սողանցքներ գտնեն։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ