Բուքմեյկերները հավատում են Մխիթարյանին
Այսօր կայանալիք Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրի շրջանակներում Հենրիխ Մխիթարյանի Դորտմունդի ՛՛Բորուսիան՛՛ կհյուրընկալվի ֆրանսիական ՛՛Մարսելին՛՛: Բուքմեյկերները այդ խաղի համար սահմանել են գործակիցներ: Ըստ բուքմեյկերների՝ գերմանական ակումբը հանդիպման բացահայտ ֆավորիտն է: Հյուրերի հաղթանակի համար սահմանված է 1,4 գործակից, ոչ ոքիի համար սահմանվել է 4,7 գործակից, իսկ ՛՛Մարսելի՛՛ հաղթանակի համար 7,4 գործակից:
Բուքմեյկերական ընկերությունները սահմանել են գործակիցներ, թե ով կարող է գոլի հեղինակ դառնալ: Ըստ բուքմեյկերների՝ գոլի հեղինակ դառնալու համար լավ շանսեր ունի Հենրիխ Մխիթարյանը, ում համար սահմանվել է 2,2 գործակից: Գոլ խփելու ամենամեծ շանսը ունի Ռոբերտ Լեւանդովսկին, ում համար սահմանվել է 1,75 գործակից: