30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մի՞թե այդքան միամիտի տպավորություն եմ թողնում. Աշոտյանը՝ Զեյնալյանին

«Մենք խոսում ենք նրա մասին, որ Ռուսաստանի կողմից վրեժ է լուծվելու, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, խոսվում է այն մասին, որ մենք գերի ենք, և ե՞րբ է ժամանակը գերությունից ազատվելու: Ենթադրվում է, որ գազը կթանկացվի, մեր հարևանները կզինվեն»,-այսօր խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ«Ելք» խմբակցության ներկայացրած նախագծի քննարկմանն ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:

Նա առաջարկեց հնարավորություն տալ ԱԺ մյուս պատգամավորին ևս հարցեր հնչեցնել, արտահայտել իրենց տեսակետները, այսինքն՝ հարցը քննարկել խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ, քանի որ միգուցե այդ դիրքորոշումներն ազդեն հարցի լուծման վրա:

«Առաջարկում եմ վերապահումով կողմ քվեարկել, որպեսզի մտնի օրակարգ այս հարցը, մեծամասնությո՛ւն»,-ասաց նա՝ նայելով արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին, ով, որպես հարակից զեկուցող, առաջարկել էր հանձնաժողովին բացասական եզրակացություն տալ հարցին:

«Մի՞թե ես այդքան միամիտի տպավորություն եմ թողնում»,-ժպտալով Զեյնալյանին արձագանքեց Աշոտյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ