30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՀԱՊԿ-ը Բրյուս Լի սարքեցիք, ձկնիկ լող տուր…ասմունքի ժամ խորհրդարանում

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում շարունակվում է Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ«Ելք» խմբակցության ներկայացրած նախագիծը:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Արմեն Աշոտյանը նախ հիշեցրեց, որ այս հարցի վերաբերյալ արդեն իսկ խորհրդարանական լսումներ են եղել: Նա ընդգծեց, որ ՀՀ անդամությունը ԵԱՏՄ-ին բխում է  մեր ազգային շահերից՝ քաղաքական, տնտեսական, նաև ռազմատեխնիկական, հակառակը պնդելը իրավիճակի լիարժեք և օբյեկտիվ գնահատական չէ: Աշոտյանն ասաց, որ վերազգային միություններն աճող օրգանիմզներ են, տարբեր աստիճանի ինստիտուցիոնալ խնդիրներ են լուծում, և մենք էլ ԵԱՏՄ-ի լիարժեք կայացմանը պետք է նպաստենք:

Նա առաջարկեց հանձնաժողովին ներկայացնել բացասական եզրակացություն՝ ներկայացված հայտարարության հետ կապված: «Ելք»  խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը խնդրեց պարզաբանել, թե ինչ է լինելու բացասական եզրակացության դեպքում:

Աշոտյանը նշեց, որ այդ հարցի դեպքում էլ ԱԺ խորհրդի կողմից հաստատվելու դեպքում հարցը մտնում է օրակարգ, ապա դրվում է քվեարկության:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ հավելեց, որ սոցիալ-տնտեսական առումով պատճառահետևանքային կապ չեն տեսնում մատնանշվող խնդիրների և ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամակցության հետ: «Եթե չլինի ԵԱՏՄ անդմակցությունը, պիտի ցույց տանք, թե ինչ սոցիալ-տնտեսական հետևանքներ կունենանք: Արծարծվող հարցն այս իրադրության մեջ, որ արդեն Հայաստանը կնքել է պայմանագրեր՝ ԵԱՏՄ և ԵՄ, իսկապես հայտնվել է խաղից դուրս վիճակում: Մենք ավելի նոր ներուժ ունենալու ու ձեռքբերումներ ունենալու գործընթացի մեջ ենք: Մենք մեր լավն ու վատը չենք կարողանում գնահատել: Մենք ամենալավ բանի մեջ էլ մի վատ բան կգտնենք: Պետք է փորձենք հաջողություններն ու հաղթանակները միասին վայելել»,-ասաց նա:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ  ԵԱՏՄ-ում նույնիսկ մերօլիագարխներին են խեղճացնում, քանի որ ավելի խոշորներն են մոնոպոլացնում տարբեր ոլորտները: Ապա նա անեկդեոտ պատմեց. «Չկա լիմոն, մանդարին, դատապարտեմ այս նոր տարին»՝ համեմատելով սա վերջին օրերի լրահոսի հետ, որ խոսում է ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագրի մասին: Ապա նա նկատեց, որ մամուլում ներկայացվում է, որ միայն նախագահ Սարգսյանի հաջողությունն է այս ստորագրված պայմանագիրը: Եվ ըստ Փաշինյանի՝ նման կերպ նաև ազդարարվում է, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է դառնալ վարչապետ 2018 թվականին:

Ապա անդրադարձավ դիտարկումներին ՀԱՊԿ-ի վերաբերյալ: «Մի հատ հասկանանք՝ ՀԱՊԿ-ն ինչ է, մեր թշնամուն ՀԱՊԿ-ն է զինում, մեր նախընտրական ծրագրում գրել ենք, որ ՀԱՊԿ շրջանակներում պետք է հստակություն մտցվի, թե ինչ պայմանավորվածություններ կան:

ՀԱՊԿ, ՀԱՊԿ, իրականից դարձրիք Բրյուսլի, հասկանանք՝ մեզ օգուտ է, թե ոչ: Թող իշխանությունը չմտածեց, որ եթե դեմ քվեարկեց, այս հարցն օրակարգից դուրս է գալու: Այս քաղաքական օրակարգը ներկա է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ համոզվածություն չունենք, որ այդ կազմակերպության շրջանակներում ՀՀ քաղաքացիների շահերը պաշտպանվում են»:

Ելույթից հետո Աշոտյանի մեկնաբանությունը հետևյալն էր. «Ձկնիկ լող տուր, լող արա, դրսի որսը թող արա»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ