20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Համաձայնագրից օգուտ ունենալու ամենակարևոր պայմանը դրա լիարժեք իրականացումն է․ Սվիտալսկի

«Մենք ամեն ինչ կանենք, որ կյանքի կոչենք համաձայնագիրը, որովհետև այն շատ կարևոր է, այն նոր հնարավորություններ է ստեղծում, և համաձայնագրից օգուտ ունենալու ամենակարևոր պայմանը դրա լիարժեք իրականացումն է»։ Այսօր «Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրմանը եւ դրա իրագործմանը։

 

Նա նշեց, որ մեծ հաճույքով է խոսում այն մասին, որ անցած ուրբաթ ստորագրվել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը:

«Համաձայնագիրը կարեւոր է թե Հայաստանի, թե ԵՄ-ի համար, այն կհամախմբի մեր հասարակությունները: Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կստանան շահ ստանալ իրենց պատմության այս նոր էջից»,-ասաց նա:

Բանախոսը նշեց, որ այս համաձայնագիրը համագործակցության բնույթ ունի, ինչը նշանակում է, որ այն համատեղ ջանքերի մասին է:

«Այս համաձայնագիրը պարունակում է որոշ տարրեր, որոնք կարող են խթանել Եվրոպայի գործարարներին ավելի շատ ներդրումներ իրականացնել Հայաստանում, ավելի շատ առևտուր անել, քանի որ համաձայնագիրը կարծես երաշխիք լինի նրանց համար, որ Հայաստանում են գործում են արևմտյան չափանիշներ։ Երկու կողմերը հանձնառություն են վերցրել ինտենսիվացնել իրենց հարաբերությունները: Այստեղ բազմաթիվ ոլորտների մասին խոսք կա՝ կոռուպցիայի, մարդու իրավունքների, ժողովրդավարության, դատական համակարգի եւ այլն: Այսպես մենք համատեղում ենք մեր ջանքերը»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ