06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կարար չէ դեբիլ մամաս`Աշոտը անիծում է…/վիդեո/

“Մարդիկ են մեղավոր` ուրիշ ոչ մեկ”,-Henaran.am-ի թղթակցին ասաց փղախտով հիվանդ Աշոտը, որը Երևանի փողոցներում ապրելու, գոյատևելու իր ցավերը մեղմելու համար գումար է խնդրում:

Աշոտը  մեղադրում է մորը, որը լքել է իրեն,չի  հասկանում այն մարդկանց, որոնք արհամարում են. ”Մարդիկ, որ անցնում են, կամ խնդում են, կամ վիրավորում են, կամ էլ ասում են դու ես մեղավոր: Անցնում են արհամարելով, հետո շեշտում են, որ ինձ օգնեցին”,-պատմեց Աշոտը:

Աշոտը չի կարողանում գնել այն դեղորայքը, որը մեղմում է նրա ցավերը.”Հա գնում եմ այդ դեղերը, եթե չես հավատում` արի մեր դեղատան աղջկան հարցրու”,-ասաց Աշոտը:

Աշոտը հարազատներ չունի, մանկատանը մեծացած որբը կյանքի նպատակը դարձրել է դավաճան մորը անիծելը: Հարազատներ ունիՙ, հարցին պատասխանեց.” Գրող ու ցավ ունեմ, հարազատներիս գլուխը թաղեմ հա: Իրանց պատճառով եմ էս վիճակում: Կարար չէ դեբիլ մամաս…էն օրը փողոցում մեկը ասումա` մամադ կարար քեզ աբորտ աներ”,-հուզվեց Աշոտը:

Աշոտը հիմա ապրում է հանրակացարանում, խնամող չունի, պետությունից էլ հույսը կտրել է.”Սաղ սուտ բան է դեղերս փողով եմ առնում”:

Ժամանակին բանաստեղծություններ էր գրում, իսկ հիմա՞. “Կոտրված եմ, էլ չեմ ուզում գրեմ, չեմ ուզում ապրեմ, դե ասեք ի՞նչ անեմ…”:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ