17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Եվրոպայի Հայերի Համագումարը ցավակցում է Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ

Դարի մեծագույն մարդկանցից մեկը՝ Նելսոն Մանդելան 95 տարեկան հասակում հրաժեշտ տվեց կյանքին:

Մարդկությունը իր մեծագույն զավակներից մեկին կորցրեց, Մարդ որի գիտակցական ամբողջ կյանքը պայքար էր հանուն ազատության, հավասար իրավունքների եւ մարդկության երջանկության:

 Նրա պայքարը չսահմանափակվեց միայն Հարավ Աֆրիկայի ցեղապաշտ պետության դեմ ընդվզումով՝ այլ ծավալվեց եւ ներշնչման աղբյուր հանդիսացավ ողջ առաջադեմ մարդկության համար:

ԵՀՀ-ը միանալով ցեղապաշտության և խտրականության դեմ պայքարող ժողովուրդների հետ, սգում է Մանդելայի կորուստը և հարգում նրա հիշատակը:

Զարմանալի է, երբ ցեղապաշտության և խտրականության խորհրդանիշ հանդիսացող Թուրքիայի ղեկավարները Մանդելայի մահվան առիթով հանդես են գալիս ցավակցական հուզումնալից հայտարարություններով՝ գովեստի բառեր շռայլելով նրա հասցեին, չհասկանալ ձևանալով, որ Նելսոն Մանդելայի ղեկավարած պայքարը իր բովանդակությամբ, նախ և առաջ, ուղղված էր Թուրքիայի նման իշխանությունների դեմ:

Մեկ կողմից կեղծ հայտարարություններ հրապարակելով և մյուս կողմից խտրական քաղաքականություն բանեցնելով հնարավոր չէ հասնել ժողովրդների փոխ-ըմբռնման ու մերձեցման, դա աշխարհին իր գործով ապացուցեց Նելսոն Մանդելան:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ