01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Ո՞ւմն են իրականում դատարան բերված ինքնաձիգերը. Սեֆիլյանի գործ

Նշենք, որ  Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվեց  «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատաքննությունը:

Այսօր դատարան բերվեցին փաթեթավորված երկու ինքնաձիգեր եւ փամփուշտներ, որոնք առգրավվել են 2016թ.-ին՝ օպերատիվ-հետախուզական գործողությունների ժամանակ: 120 փամփուշտ ճանաչվել է որպես ռազմամթերք, որոնցից 20-ը կրակել է փորձագետը՝ դրանց պիտանելիության մեջ համոզված լինելու համար:

 Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը  հայտարարեց, բացակայում են   ինքնաձիգերի փաթեթավորման կնիքները. «Ո՞նց համոզվենք, որ դրանք հենց այն ինքնաձիգերն են, որոնք հայտնաբերվել են մեքենայի մեջ»:

Տիգրան Հայրապետյանի նկատեց, որ  ինքնաձիգերը փորձագիտական կենտրոն են ուղարկվել Ոստիկանության  Մաշտոցի բաժնից. «Սրանք հնարավոր է պատկանում են  Մաշտոցի բաժնին: Երկու չկրակող ինքնաձիգ են գտել, չգիտենք, թե ինչպե՞ս են հայտնաբերվել»:

Տիգրան Հայրապետյանը դիմեց դատավորին և նշեց, որ  դրանք չեն կարող լինել իրեղեն ապացույցներ:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ