26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Եվրոպան չի հանդուրժի. «նույնիսկ Զիմբաբվեում սենց վիճակ չի»

Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Վարդան Մալխասյանը կարծում է, որ այս համակարգը, որ Հայաստանում գոյություն ունի, Եվրոպան չի հանդուրժի, որովհետև մեզ մոտ իշխանությունը, կրիմինալը, անպատժելիությունն ու անձեռնմխելիությունը ձուլվել են իրար, դարձել են նույնանուն հասկացություններ: «Եվրոպան պահանջում է, որ բացահայտեն կաշառակեր չինովնիկներին, գողերին, որ խցկվում են քաղաքականության մեջ: Վերջերս վանաձորյան դեպքը, նրանք պարգևատրվեցին պաշտոնով, պիտի հակառակը լիներ (նկատի ունի ՀՎԿ-ՀՀԿ հուշագիրը-հեղ.): Հիմա այս կոռումպացված վիճակը Եվրոպան չի հանդուրժի, այստեղ էլ չի կարող մաքրվել, քանի որ ռուսներին այստեղ իդեալական վիճակ ձեռք չի տալիս»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիքներ կան Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումից:

Վերջինս գտնում է, որ ՀՀ նախագահի քայլերը համաձայնեցված են ՌԴ նախագահի հետ: «Քանի որ վերջերս Ռուսաստանի հարաբերությունները վատ են արևմուտքի հետ, Ռուսաստանը կամուրջներ է ձևավորում, որ դիվանագիտական մանրևումներ անի և կարգավորի հարաբերությունները: Սա պարզ բան է: Այդ պատճառով էլ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իրենց հանդիպումների ժամանակ Պուտինը ոչ մի կշտամբանք չի հնչեցրել ԵՄ-ի հետ կապված: Պուտինը ընդհանրապես ազատություն չի տվել, բոլոր քայլերն էլ համաձայնեցված են նրա հետ: Սա դիվանագիտություն է, բոլորն էլ խաղում են, Եվրոպան էլ խաղում է, ուղղակի մեկը տանուլ է տալիս, մեկը շահում է:

Բայց այսպիսի կոռումպացված վիճակ, որ գոյություն ունի Հայաստանում, նույնիսկ Զիմբաբվեում սենց վիճակ չկա: Այս ձևի երկիրը չի կարող ԱԼԳ անդամ լինել»:

Վարդան Մալխասյանն ընդգծեց՝ ԽՍՀՄ-ի ժամանակ ամենակոռումպացված երկիրը 15 երկրների մեջ Վրաստանն էր, սակայն այնտեղ հիմա կոռուպցիան գրեթե վերացել է: «Իսկ այստեղ համատարած կաշառակերություն է, համատարած: Եթե Հայաստանում գտնես մի պետավտոտեսուչ, մի դատախազ, որ կաշառք չի վերցնում, մարդիկ կզարմանան: Այս կաշառակեր վիճակը հնարավոր է փոխել, եթե իշխանությունը նման օրակարգ ունենա»,-եզրափակեց ՀԱԿ անդամը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ